Սրանից ուղիղ քառորդ դար առաջ՝ 1997 թվականի իմ` «Անկում» ( DEKADENKE) շարքում բանաստեղծություն ունեմ «Իմաստունները լռել են կրկին» վերնագրով: Որտեղ, կարծես, մարգարեանում եմ այս օրերի համար «-Սուտը կեղծիքի՜ց պիտի մոլորվի» տողով:
Իմաստունները լռել են կրկին
յոթվերք կածանի փոշոտ արանքում,
մրրիկն է միայն խելագար և ցին
պարում խոսքերի պագշոտ
տարփանքում։
Անհաճո գործ է՝ երբեմն տխուր,
անցյալի մլար խորքերը նայել...
միայն Աստված է ինձ հետ հառաչում.
-Սերը մահացավ ստից անվայել:
Կյանքի տաճարը ո՞վ ապականեց
իր պրոզայիկ չափումով հոռի,
փակվել է նաև Աչքն ամենատես.
-Սուտը կեղծիքի՜ց պիտի մոլորվի:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)